Շակիրան ճանաչվել է «Տարվա կին»
Written by 105.5FM on 25 April 2023
46-ամյա փոփ աստղը Billboard երաժշտական պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա կին»: Շակիրան մրցանակը կստանա մայիսի 7-ին կայանալիք Latin Women in Music միջոցառման ժամանակ: Մասշտաբային գալա համերգը կդառնա պատմության մեջ առաջին միջոցառումը՝ նվիրված լատինաամերիկացի արվեստագետներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել երաժշտական ինդուստրիայում։
Հրատարակության տվյալներով՝ «Whenever, Wherever» հիթի կատարողը վաճառել է 95 միլիոն ձայնասկավառակ։ Դա նրան դարձրել է ոչ միայն բոլոր ժամանակների ամենավաճառվող երաժիշտը, այլև լատինաամերիկյան ամենավաճառվող երգչուհին։
Արտիստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը դարձավ «53» դիսս-թրեքը՝ նվիրված ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանմանը։ Դրա շնորհիվ Շակիրան սահմանեց հերթական ռեկորդը։ Իսպանալեզու թրեքն առաջին անգամ մուտք գործեց Billboard Hot 100-ի լավագույն տասնյակ։
Շակիրան երաժշտական կարիերա է կառուցում 13 տարեկանից։ Այս ընթացքում արտիստին հաջողվել է թողարկել 11 ստուդիական ալբոմ և ստանալ 10 Գրեմմի մրցանակ, որոնցից ութը լատինական են։