Ուիլ Սմիթն ապտակել է «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարին
Written by 105.5FM on 28 March 2022
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, ով «Ռիչարդ արքա» ֆիլմի համար արժանացել է «Օսկար»-ի, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել է կնոջն ու անհաջող կատակից հետո ապտակել դերասան և կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի սանրվածքի մասին: «Սիրում եմ քեզ Ջադա, չեմ համբերում տեսնել քեզ «Զինվոր Ջեյնը 2»-ում»,- ասել է հաղորդավարը՝ դերասանուհուն համեմատելով այդ ֆիլմում Դեմի Մուրի կերպարի հետ, որտեղ նա սափրել է գլուխը:
Ավելի վաղ Փինքետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին։ Նա «Օսկար» մրցանակաբաշխությանը եկել էր սափրած գլխով։
Սմիթը «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմի համար: Նա սկսել է իր շնորհակալական ելույթ «Ռիչարդ Ուիլյամսը կլիներ իր ընտանիքի կատաղի պաշտպանը» խոսքերով: Ընդունելով մրցանակը՝ Սմիթն այնքան լաց է եղել, որ հեռարձակումը ստիպված են եղել ընդհատել։ Դերասանը ներողություն է խնդրել Ակադեմիայից և իր բոլոր գործընկերներից կատարվածի համար։