Ուկրաինա՝ Մոսկվայի փոխարեն․ «Scorpions» երաժշտական խումբը փոխել է «Wind of Change» երգի տեքստը
Written by 105.5FM on 30 March 2022
Մարտի 27-ին գերմանական «Scorpions» խումբը Լաս-Վեգասում ելույթի ժամանակ «Wind of Change» հիթը կատարելիս՝ Մոսկվայի մասին տողը փոխարինել է Ուկրաինայի մասին արտահայտությամբ։ Նշենք, որ երգն ի սկզբանե գրված է եղել՝ ի պատիվ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի ավարտի։ Այս մասին մարտի 29-ին հայտնել է «Канобу» պորտալը։
«Scorpions» խումբը այս կերպ բոլորին խաղաղության կոչ է արել, ինչպես նաև իր աջակցությունը հայտնել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։ Պաշտոնապես երաժիշտները չեն մեկնաբանել երգի բառերը փոխելու որոշումը։
Հիշեցնենք, որ «Scorpions» ռոք խումբը հիմնադրվել է Գերմանիայում, 1965 թվականին։ Խումբը ներկայումս զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը VH1-ի «Հարդ ռոքի մեծագույն արտիստների» ցանկում։