Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին

Written by on 1 August 2022

Չնայած պատերազմին Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, որը կանցկացվի դեկտեմբերի 11-ին Երևանում (Հայաստան)։ Մրցույթն այս տարի լինելու է հոբելյանական՝ այն անցկացվելու է 20-րդ անգամ։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կայացավ Փարիզում։ Մեր պատվիրակը՝ 14-ամյա Մալենան, մասնակից 19 երկրների շարքում զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը։ Հայաստանի համար սա երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին։ Այդ ժամանակից ի վեր դրան մասնակցել է ընդամենը 40 երկիր։ Ուկրաինան մրցույթին մասնակցում է 2006 թվականից։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background