Չորս երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2023»-ին
Written by 105.5FM on 18 October 2022
Միանգամից չորս երկիր որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ 2023» երաժշտական մրցույթին մասնակցելուց։ Խոսքը Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի մասին է։ Տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Ընդ որում, Չեռնոգորիան առաջինը հրաժարվեց, որտեղ RTCG հեռարձակողը խոստովանեց, որ չունի անհրաժեշտ բյուջե, որպեսզի Պոդգորիցան մասնակցի մրցույթին. խոսքը գրանցման վճարի համար գումարի բացակայության, Մեծ Բրիտանիայում մնալու և հովանավորների կողմից հետաքրքրության բացակայության մասին է։
Ավելի ուշ մրցույթին մասնակցելուց հրաժարվեցին նաև՝ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինան, որը 2017 թվականից դադարել է մասնակցել Եվրատեսիլին։ Երկրներն իրենց որոշումը հիմնավորեցին նրանով, որ «ծրագիրն այլևս հետաքրքրություն չի ներկայացնում»։
Նշվում է, որ Սլովենիայի մասնակցության հարցը դեռ քննարկման փուլում է։
Ավելի վաղ ռուս երգիչ SHAMAN-ը հայտնել էր, որ կհրաժարվի մասնակցել Եվրատեսիլին, եթե իրեն այնտեղ հրավիրեն։
Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ 2023 թվականին երաժշտական մրցույթը կանցկացվի Լիվերպուլում։