Ջասթին Բիբերը կվերսկսի իր համաշխարհային շրջագայությունը

Written by on 20 July 2022

Ջասթին Բիբերը հայտարարել է, որ հուլիսի 31-ին վերսկսում է իր «Արդարության համաշխարհային շրջագայությունը»՝ Ռեմսի Հանթի համախտանիշով առաջացած դեմքի կաթվածից հետո։ Հայտնում է Music-news-ը։

«Peaches»-ի հիթմեյքերն ստիպված է եղել հետաձգել իր 130-օրյա «Արդարության համաշխարհային շրջագայության» «մի քանի շոուներ»՝ դեմքի նյարդաբանության պատճառով, որն առաջացնում է լսողության խնդիրներ և կաթված:

Այնուամենայնիվ, նա այժմ հաստատել է, որ հուլիսի 31-ին Իտալիայի Լուկկա քաղաքում կայանալիք ամառային փառատոնի բեմ կվերադառնա՝ նախքան եվրոպական փուլին անցնելը, իսկ ԱՄՆ-ի հետաձգված ամսաթվերը «կհայտարարվեն շատ շուտով»:

Եվրոպական շրջագայությունը կավարտվի Լեհաստանի Կրակով քաղաքում, 2023 թվականի մարտի 25-ին:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background