Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պատրաստվում են ամուսնալուծության

Written by on 16 May 2024

Կարծես Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պատրաստվում են ամուսնալուծվել։ Ինչպես նշում է In Touch Weekly-ն, զույգը սկսել է լուրջ խնդիրներ ունենալ հարաբերություններում։ Դերասանի և երգչուհու տարաձայնությունների մասին բազմաթիվ լուրեր հաստատվել են։ Նշվում է, որ Աֆլեքն արդեն հեռացել է սիրելիից։

Աղբյուրի փոխանցմամբ, նրանք պատրաստվում են ամուսնալուծության, և այս անգամ դա Բենի մեղքը չէ: Այժմ նա կենտրոնացած է իր աշխատանքի և իր երեխաների վրա։ Բենն արդեն տեղափոխվել է, նրանք գուցե ստիպված լինեն վաճառել այն երազանքի տունը, որը փնտրում էին երկու տարի շարունակ:

«Նրանք երբեք չեն դադարի սիրել միմյանց, բայց Լոպեսը չի կարող վերահսկել Աֆլեքին, և դերասանն էլ չի կարող փոխել երգչուհուն: Դա չէր կարող երկար շարունակվել»,- հավելել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Լոպեսի և Աֆլեքի սիրավեպը սկսվել էր դեռևս 2000-ականներին, սակայն այդ ժամանակ նրանք չկարողացան ընդհանուր լեզու գտնել և արդյունքում բաժանվեցին: 20 տարի անց դերասանն ու երգչուհին կրկին միավորվեցին, և 2022-ին շքեղ հարսանիք արեցին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background