«Ջոկեր»-ի նկարահանումները կսկսվեն 2023 թվականին

Written by on 31 January 2022

Ամերիկյան «Warner Bros» կինոընկերությունը «Ջոկեր» ֆիլմի շարունակության նկարահանումները կսկսի 2023 թվականին, հայտնում է «Heroic Hollywood»-ը:

«Warner Bros»-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ շարունակության սցենարի առաջին տարբերակն արդեն վերանայել են և սկսել են պատրաստվել նկարահանումների մեկնարկին: Սյուժեի մանրամասները դեռ հայտնի չեն։

Նշենք, որ ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը 2019 թվականին բավականին մեծ աղմուկ բարձրացրեց՝ վաստակելով ավելի քան 1 միլիարդ դոլար համաշխարհային կինովարձույթում և երկու «Օսկար» մրցանակ՝ լավագույն դերասանի և լավագույն օրիգինալ երաժշտության համար: Ֆիլմի մասին կարծիքները լի էին հակասություններով․ ոմանք այն որակեցին որպես վտանգավոր ֆիլմ՝ հոգեկան հիվանդության նկարագրության պատճառով, բայց ինչպես կոմիքսների յուրաքանչյուր նախագիծ, «Ջոկեր»-ը ևս ունեցավ մեծ լսարան, և դա արտահայտվեց նրա հաջողության մեջ:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background