Ռեփեր Լյուդակրիսի աստղը՝ Հոլիվուդի Փառքի ճեմուղում
Written by 105.5FM on 22 June 2022
Ռեփեր Լյուդակրիսը (Քրիստոֆեր Բրայան Բրիջս) Հոլիվուդի Փառքի ճեմուղում սեփական աստղը կստանա։ Այս մասին հունիսի 21-ին գրել է HipHopDX պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ աստղի բացումը նախատեսված է 2023 թվականին։ Հատկանշական է, որ արտիստը նման մրցանակի կարժանանա ոչ թե երաժշտական մշակույթում ունեցած ավանդի, այլ կինոյում ունեցած աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ Լյուդակրիսն իր երաժշտական կարիերան սկսել է 1990-ականների վերջին և մինչ այժմ հասցրել է ձայնագրել ութ ստուդիական ալբոմ։ Ռեփերը նկարահանվել է նաև մի շարք հաջողված ֆիլմերում, ինչպիսին է օրինակ «Ֆորսաժ»-ը: