Ռեփեր Future-ը հրապարակել է նոր ալբոմի երգացանկը

Written by on 28 April 2022

Ուրբաթ օրը կկայանա Future-ի (Neivedius Demaman Wilburn) իններորդ ստուդիական ալբոմի շնորհանդեսը։ Նախագծի մասին հայտարարվեց ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Հանգստյան օրերին համացանցում հայտնվեց նաև ալբոմի անունը՝ «I Never Liked You»: Ամերիկացի ռեփերը չորեքշաբթի օրն իր ինստագրամյան էջում կիսվեց առաջիկա ալբոմի թրեքլիսթով։ Այսպիսով, «I Never Liked You» կոչվող ալբոմը բաղկացած է 16 տարբեր թրեքներից։

Նշենք, որ շնորհանդեսին ներկա կլինեն Քանյե Ուեսթը (Ye), Կոդըք Բլեքը (Bill K. Capri), Թրևիս Սքոթը (Jacques Berman Webster II), Դրեյքը (Aubrey Drake Graham) և շատ այլ կատարողներ։

«I Never Liked You» ալբոմի շնորհանդեսը կկայանա ապրիլի 29-ին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background