Ռեփեր The Game-ը հրապարակել է իր կարիերայի վերջին ալբոմի թրեք-լիստը

Written by on 9 August 2022

Ամերիկացի ռեփեր The Game-ը (Ջեյսոն Թերել Թեյլոր) հրապարակել է իր առաջիկա՝ Drillmatic ալբոմի թրեքլիստը։ Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է Hypebeast պորտալը։

Սկզբում ռեփերը ծրագրում էր Drillmatic-ը թողարկել այս տարվա սկզբին, սակայն այն հետաձգվեց մի քանի անգամ։ Անցյալ շաբաթ նա ինստագրամյան գրառմամբ բացատրել էր ուշացման պատճառները։

Առաջիկա ալբոմը բաղկացած կլինի 30 թրեքից։ Ձայնասկավառակի թողարկումը նախատեսված է այս տարվա օգոստոսի 12-ին։

Ավելի վաղ The Game-ը խոսել էր Drillmatic ալբոմի պրեմիերայից հետո երաժշտական ​​կարիերան ավարտելու ցանկության մասին։ Սկավառակը կլինի տասներորդ լիամետրաժ նախագիծը արտիստի դիսկոգրաֆիայում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background