Ռիտա Օրան հանդես կգա Եվրատեսիլի կիսաեզրափակչում
Written by 105.5FM on 13 April 2023
Ռիտա Օրան և Ռեբեկա Ֆերգյուսոնը հանդես կգան մայիսին Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում։
Օրան իր լավագույն հիթերը կկատարի մրցույթի կիսաեզրափակիչներից մեկում: Բեմում հանդես կգա նաև Ռեբեկա Ֆերգյուսոնը, ով զուգերգ կունենա ուկրաինացի կատարող Ալյոշայի հետ, գրում է BBC-ն:
Եվրատեսիլի այս տարվա հաղորդավարուհիներից մեկը՝ Յուլիա Սանինան, իր The Hardkiss խմբի հետ կբացի երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Ուկրաինացի արտիստներից բեմ կբարձրանան նաև՝ Մարիա Յարեմչուկը, Otoy-ը և Զլատա Ձյունկան։
Եվրատեսիլի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։