Սելենա Գոմեսն ընկել է կարմիր գորգի վրա

Written by on 1 March 2022

Երեկ Լոս Անջելեսում կայացավ «SAG Awards 2022» գալա երեկոն, որին ներկա էր նաև հայտնի երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը։

Սելենա Գոմեսը, որն առաջադրված էր անվանակարգերից մեկում՝ «Սպանություններ նույն շենքում» հեռուստասերիալում իր դերի համար, կարմիր գորգի վրա լուսանկարվելու ընթացքում պատահաբար ոլորեց ոտքը և ընկավ։ Բարեբախտաբար, Սելենան այս իրավիճակում իրեն պահեց իսկական պրոֆեսիոնալի պես և բեմ բարձրացավ բացարձակ ինքնավստահ, ուղղակի՝ ոտաբոբիկ:

Նշենք, որ մրցանակաբաշխությանն աստղը կրում էր Oscar de la Renta ապրանքանիշի ազդեցիկ սև զգեստ, Bulgari բրենդի վզնոց, որի արժեքը կազմում է 1 միլիոն դոլար, և միջադեպի պատճառ դարձած՝ բարձրակրունկներ։

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background