Սկանդալային ռեփեր Քանյե Ուեսթը ծեծել է երկրպագուին

Written by on 14 January 2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կասկածվում է Լոս Անջելեսի կենտրոնում տղամարդուն ծեծելու մեջ, հայտնում է Mirror-ը։

Միջադեպը տեղի է ունեցել «Soho Warehouse» մասնավոր ակումբի մոտ հինգշաբթի գիշերը ժամը 3-ի սահմաններում: «Գրեմմի»-ի 22-ակի դափնեկիրը վիճաբանել է երկրպագուի հետ, ով խնդրել է իր ինքնագիրը։ Ըստ լրատվամիջոցների՝ 44-ամյա ռեփերը հարվածել է տղամարդուն, ով հայտնվել է մայթի վրա։

Լոս Անջելեսի ոստիկանությունը հաստատել է, որ Քանյե Ուեսթը որպես կասկածյալ է ճանաչվել, երաժիշտին, սակայն, չեն ձերբակալել։

TMZ-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը պառկած մայթին, իսկ ռեփերը բղավում է կնոջ վրա, ով ենթադրաբար իր զարմիկն է:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background