Սնուփ Դոգը պատրաստվում է նոր ալբոմ թողարկել
Written by 105.5FM on 28 September 2021
Երկուշաբթի Սնուփ Դոգը «Երեկոյան շոու Ջիմմի Ֆելոնոմի հետ» հաղորդման նոր եթերաշրջանի առաջին հյուրն էր։ Հաղորդման ընթացքում նա կիսվեց իր առաջիկա պլաններով։ Հայտնի ռեփերը խոսեց «Ադամսների ընտանիք» մուլտֆիլմի, իր 50-ամյակի հետ կապված ծրագրի և իհարկե երկար իր նոր թողարկվող ալբոմի մասին, որը կոչվում է «Ալգորիթմ»։ Հայտնում է kanobu.ru -ն։
«Ալգորիթմ»-ը Սնուփի 19 -րդ ստուդիական ալբոմը կլինի, որը կթողարկվի նոյեմբերին։ Նախորդ ալբոմը նա թողարկել էր 2021-ի ապրիլին։ Ռեփերի կարիերայում սա առաջին դեպքն է երբ մի տարվա մեջ թողարկվում է միանգամից 2 ալբոմ։