Սնուփ Դոգն առաջարկել է իր թեկնածությունը Twitter-ի ղեկավարի պաշտոնում
Written by 105.5FM on 21 December 2022
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը Twitter-ի օգտատերերի շրջանում հարցում է անցկացրել՝ թե արդյոք արժի, որ նա ղեկավարի սոցցանցը։
3,3 մլն հարցվածների 81 % – ը քվեարկել է այն բանի օգտին, որ ռեփերը դառնա սոցցանցի ղեկավար՝ գործարար և միլիարդատեր Իլոն Մասկի փոխարեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իլոն Մասկը հարցում էր անցկացրել այն մասին, թե արժե արդյոք շարունակել Twitter-ի ղեկավարումը, և միլիարդատիրոջ հեռանալու օգտին էր քվեարկել է 17 մլն օգտատերերի 57,5 %-ը:
Ավելի վաղ Իլոն Մասկն արձագանքել էր Twitter-ի ղեկավարի պաշտոնից իր հեռանալու մասին հարցմանը։ Միլիարդատերը հայտարարել է, որ մոտ ժամանակներս իր հեռանալու դեպքում, ընկերության ներսում չի լինի իրավահաջորդ։