Փոլ ՄաքՔարթնիին վերադարձրել են կես դար առաջ գողացված կիթառը

Written by on 16 February 2024

The Beatles լեգենդար խմբի համահիմնադիր Փոլ Մաքքարթնիին վերադարձրել են ավելի քան կես դար առաջ նրանից գողացված կիթառը, հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ Höfner 500/1 կիթառը՝ ջութակի տեսք ունեցող պատյանով, հայտնաբերվել է անգլիական Սասեքս կոմսության տներից մեկի ձեղնահարկում: Գործիքը վերադարձվել է իր տիրոջը:

81-ամյա երաժիշտն ասել է, որ «անհավանական երախտապարտ է» բոլորին, ովքեր ներգրավված են եղել կիթառի որոնումների մեջ:

Մաքքարթնին օգտագործել է կիթառը ավելի քան տասը տարի, այդ թվում՝ ձայնագրությունների և հյուրախաղերի ժամանակ։ Գործիքը գողացել էին ֆուրգոնից՝ 1972 թվականին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background