Փոլ ՄաքՔարթնին գիրք կգրի Wings խմբի մասին

Written by on 27 February 2025

The Beatles-ի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին զբաղվում է իր մեկ այլ նախագծի՝ Wings-ի մասին գիրք գրելով։ Ստեղծագործությունը ստացել է «Wings. փախուստի մեջ գտնվող խմբի պատմությունը» անվանումը։ Թողարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 4-ին: Հայտնում է Independent-ը։

Գիրքը բաղկացած կլինի ՄաքՔարթնիի և բենդի այլ անդամների, այդ թվում՝ Լինդա ՄաքՔարթնիի և Դենի Լեյնի հարցազրույցներից: Խմբագիրը Թեդ Վիդմերն է։ Ստեղծագործության նկարագրության մեջ ասվում է, որ այն լույս է սփռում The Beatles-ի փլուզումից հետո ժամանակի երաժշտական լանդշաֆտի վրա։

ՄաքՔարթնին խումբը հիմնել է 1971 թվականին նախկին կնոջ՝ Լինդայի հետ, The Beatles-ի Let It Be ալբոմի թողարկումից մեկ տարի անց։ Խմբի կազմում են եղել նաև Դենի Սեյվելը և Moody Blues-ի նախկին կիթառահար Դենի Լեյնը։ Խումբը կազմալուծվել է 1981 թվականին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background