«Փոփ արքայի» բայոպիկը վարձույթում կհայտնվի 2025 թվականին
Written by 105.5FM on 15 January 2024
Ռեժիսոր Անտուան Ֆուկուան կնկարահանի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմ, որի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի ապրիլի 18-ին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Ֆիլմում գլխավոր դերը կխաղա աստղի զարմիկ Ջաաֆար Ջեքսոնը։ Ֆիլմը ստացել է «Michael» անվանումը։ Այն կպատմի փոփ-երաժշտության արքայի հաղթանակների ու ողբերգությունների մասին և կներկայացնի «փայլուն, բայց բարդ մարդու ազնիվ դիմանկարը»։ Կենսագրական ֆիլմի պրոդյուսերը Գրեհեմ Քինգն է, ով «Օսկար» մրցանակի է արժանացել «The Departed» ֆիլմի համար և առաջադրվել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար: Ֆիլմի սցենարը կգրի «Gladiator»-ի ստեղծող Ջոն Լոգանը։
Variety-ն ընդգծում է, որ ֆիլմի պրոդյուսերները կլինեն նաև Ջեքսոնի կտակակատարներ՝ Ջոն Բրանկան և Ջոն Մաքքլեյնը։ Պարբերականը ենթադրում է, որ նրանց մասնակցությունը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես է ֆիլմը պատկերելու իրադարձություններ, որոնք կապված են երգչի՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքների հետ։ Ինքը՝ փոփ արքան, ողջ կյանքում պաշտպանել է իր անմեղությունը, իսկ 2003 թվականին դատարանը նրան անմեղ է ճանաչել։
«Michael»-ը կտարածվի երկրի ներսում Lionsgate-ի կողմից, իսկ ամբողջ աշխարհում՝ Universal-ի կողմից: Նկարահանումները նախատեսվում է սկսել հունվարի 22-ին։