Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից
Written by 105.5FM on 26 November 2021
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանից։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
Հիփ-հոփ արտիստն ասել է, որ ցանկանում է ներողություն խնդրել կնոջից՝ իր անձնականը հանրայնացնելու համար։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչի մասին է գնում խոսքը։ Քանյեն նաև շնորհակալություն է հայտնել Քիմին, իրեն միշտ սատարելու համար, ցավով նշելով, որ նույն կերպ չի կարողացել հատուցել։
Հիշեցնենք, որ Քանյեն նախկինում մի քանի թվիթ էր արել, որոնցում հայտարարել էր, որ կինը ցանկանում է իրեն «թաքցնել» հոգեբուժարանում, ինչպես նաև խոսել էր ինքնասպանության ցանկության մասին։ Սակայն ավելի ուշ հաղորդագրությունները ջնջվել էին։
Քիմն, ի պատասխան Instagram-ի սթորիզ բաժնում, հետևորդներին հիշեցրել էր, որ իր ամուսինը տառապում է երկբևեռ խանգարումով և այժմ հերթական ճգնաժամի միջով է անցնում։ Նա ամուսնուն խորհուրդ էր տվել դիմել մասնագետի։
Ye had something to say about his family today 🕊💙 pic.twitter.com/7TS9jUVGVJ
— YEEZY MAFIA (@theyeezymafia) November 24, 2021