Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը
Written by 105.5FM on 19 October 2021
Լոս Անջելեսի դատարանը հավանություն է տվել երաժիշտ Քանյե Օմարի Ուեսթի ՝ իր անունը փոխելու միջնորդությանը, հայտնում է Associated Press – ը: Այժմ 44-ամյա ամերիկացի ռեփերին պարզապես «Ye» են անվանում:
Ուեսթը անուն փոխելու հայտ էր ներկայացրել օգոստոսին ամսին, նշելով, որ պատճառն անձնական է: Դատարանը հայտարարել է, որ հայցը մերժելու համար առիթ չի տեսնում:
2018 թվականին Քանյե Ուեսթը թողարկեց «Ye» անվանումով ալբոմ: Հետո նա փոխեց իր անունը սոցիալական ցանցերում `դառնալով «Ye»: Ռեփերը հայտարարել է, որ «Ye» – ն ոչ միայն իր անվան՝ Քանյեի մասն է, այլև Աստվածաշնչում ամենահաճախ հանդիպող բառն է, որը նշանակում է՝ «դու»: