Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը հայտարարել է դեբյուտային ալբոմի մասին

Written by on 12 March 2024

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, հայտարարել է իր դեբյուտային ալբոմի մասին։ Հայտնում է HipHopDX-ը։

Երիտասարդ արտիստուհին ձայնասկավառակի թողարկման մասին հայտարարել է միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Քանյե Ուեսթի Vultures 2-ի առաջիկա թողարկմանը: Ռեփերի դստեր ալբոմը կկոչվի Elementary School Dropout։ Նշվում է, որ լոնգփլեյի անվանումը ոգեշնչվել է Քանյե Ուեսթի The College Dropout ձայնասկավառակից, որը թողարկվել է 2004 թվականին:

Անցյալ տարվա վերջին Նորթ Ուեսթը իր դեբյուտը կատարեց ռեփեր Miss Miss Westie կեղծանունով։

Թեև Նորթը հայտարարել է իր ալբոմի մասին, սակայն դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե երբ է այն թողարկվելու:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background