Քեթի Փերին խոստովանել է, որ հրաժարվել է Բիլլի Այլիշի հետ համագործակցությունից

Written by on 30 January 2023

Քեթի Փերին խոստովանել է, որ «շատ» է ափսոսում, որ բաց է թողել Բիլլի Այլիշի հետ աշխատելու հնարավորությունը։


 

Երգչուհի Քեթի Փերին խոստովանել է, որ հրաժարվել է համագործակցել երգչուհի Բիլի Այլիշի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է Pagesix-ը։

Փերին հիշեցրել է, որ Capitol Records-ի իր գործընկերը խոսել է Այլիշի մասին և հրավիրել արտիստներին միասին աշխատելու։ «Նա ինձ նամակ ուղարկեց հետևյալ բովանդակությամբ. «Բարև, նայեք այս նոր արտիստին, ես շատ կցանկանայի, որ մենք աշխատեինք նրա հետ», – ասել է կատարողը:

«California Gurls» հիթմեյքերը նշել էր, որ Փերին հնարավորություն է ունեցել համագործակցելու Այլիշի հետ իր՝ «Ocean Eyes» հիթ-թրեքում, սակայն հրաժարվել է այն բանից հետո, երբ համարել է, որ երգը «ձանձրալի է»:

Փերին երգչուհու հետ համագործակցությունից հրաժարվելը «մեծ սխալ» է անվանել։

Նշենք, որ «Ocean Eyes»-ը դարձել է Այլիշի մինչ օրս թողարկված ամենահայտնի երգերից մեկը:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background