Քենդրիկ Լամարի նոր ալբոմը վաճառքի ռեկորդ է սահմանել
Written by 105.5FM on 23 May 2022
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քենդրիկ Լամարի նոր ալբոմը՝ «Mr. Morale & The Big Steppers»-ը, 2022 թվականին ռեկորդային վաճառքի շնորհիվ, զբաղեցրել է առաջին տեղը` ԱՄՆ-ի «Billboard» ալբոմների հիթ-շքերթում։ Այս մասին մայիսի 23-ին հայտնել է «Billboard»-ը։
Ալբոմը թողարկվել է մայիսի 13-ին։ Չնայած թողարկման առաջին շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում այն զիջեց դիրքերը «Florence + The Machine»-ին, բայց ԱՄՆ-ում Քենդրիկ Լամարի չորրորդ ալբոմը ստանձնեց առաջատարի տիտղոսը՝ դառնալով տարվա ամենաշատ եկամուտ ունեցող ալբոմը մինչ օրս:
«Billboard»-ի տվյալներով, թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում, վաճառվել է «Mr. Morale & The Big Steppers» ալբոմի 295 500 օրինակ: