Քիմ Քարդաշյանն իրավական վիկտորինայի ժամանակ հաղթել է ԱՄՆ նախկին պետքարտուղարին
Written by 105.5FM on 25 August 2022
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրավաբանական վիկտորինայի ժամանակ պարտվել է մոդել և գործարար Քիմ Քարդաշյանին։ Այս մասին հայտնում է People-ը։
Պարբերականը հրապարակել է առաջիկա «Gutsy» սերիալի նախադիտումը Apple TV+ – ում, որում նախկին իրավաբան Քլինթոնը 4:11 հաշվով պարտվել է Քիմ Քարդաշյանի իրավաբանական տերմինների իմացության վիկտորինային:
Նշենք, որ այս պահին մոդելը պատրաստվում է քննություն հանձնել՝ իրավաբանի որակավորում ստանալու համար։ Անցյալ տարի Քարդաշյանը երրորդ փորձից հանձնել էր թեստ՝ Կալիֆորնիայի փաստաբանների կոլեգիայի համար, որտեղ չի պահանջվում մասնագիտական կրթություն: