Քիմ Քարդաշյանը Met Gala-ին կրել է Մերըլին Մոնրոյի պատմական զգեստը
Written by 105.5FM on 3 May 2022
Met Gala-ի մասնակիցները գիտեին, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը վերջինն են հայտնվելու կարմիր գորգի վրա։ Ինչպես գրում է The Hollywood reporter-ը, Քարդաշյանին կրկին հաջողվել է զարմացնել իր երկրպագուներին։ Միջոցառմանը նա կրել է Մերըլին Մոնրոյի հանրահայտ զգեստի կրկնօրինակը, որը սեքս սիմվոլը կրել էր 1962 թվականին՝ Ջոն Քենեդիին նվիրված «Happy Birthday Mr. President» երգը կատարելիս:
Հաշվի առնելով Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի վերջին նորաձևության ցուցադրությունը՝ «In America. Anthology of Fashion», շատերը կարծել են, որ Քարդաշյանը իր հարգանքն է մատուցում Ամերիկային՝ կրելով Ժան Լուիի զգեստը։ Միջոցառման ժամանակ խոսակցություններ են պտտվել, որ սա ոչ թե Մոնրոյի զգեստի կրկնօրինակն է, այլ իսկականը։
Սա հաստատել է Vogue-ը։ Քարդաշյանը կարողացել է համաձայնության գալ, Օռլանդոյի՝ Ռիփլիի թանգարանի՝ զգեստի ներկայիս սեփականատերերի հետ: Նշվում է, որ այն վերջին անգամ աճուրդի է հանվել 2016 թվականին և վաճառվել ռեկորդային՝ 4,8 միլիոն դոլարով։
Vogue-ը նաև հայտնում է, որ Քարդաշյանը կրել իրական զգեստը միայն Դեյվիդսոնի հետ կարմիր գորգին դուրս գալու և թանգարանի աստիճաններով անցնելու համար։ Այնուհետև նա փոխել է այն՝ կրելով ճշգրիտ կրկնօրինակը:
Ռեալիթի հեռուստաաստղը նաև նշել է, որ ստիպված է եղել խիստ դիետա պահել՝ Մոնրոյի օրիգինալ կիպ զգեստի մեջ տեղավորվելու համար։