Օզզի Օսբորնն ասել է, թե կենսագրական ֆիլմում ում կցանկանար տեսնել իր դերում
Written by 105.5FM on 10 November 2022
Հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը խոստովանել է, թե ում կցանկանար տեսնել իր դերում՝ կյանքի երիտասարդ տարիների մասին պատմող կենսագրական ֆիլմում, որն արդեն մշակման փուլում է: Black Sabbath-ի ֆրոնտմենի խոսքով՝ դա պետք է լինի քիչ հայտնի դերասան, հայտնում է NME-ն։
«Ես չեմ ուզում, որ ինձ մարմնավորի Ջոնի Դեփի նման մեկը: Դա պետք է լինի համեմատաբար չճանաչված կերպար»,- ասել է 73-ամյա ռոքերը:
Օզզիի կյանքի մասին ֆիլմ նկարահանելու խոսակցությունները սկսվել էին դեռ 2020 թվականին։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ բայոպիկի սցենարի վրա աշխատանքը, որը կպատմի երաժշտի և նրա կնոջ ՝ Շերոնի կյանքի շրջանի մասին, ղեկավարում է Լի Հոլլը, որը հայտնի է «Rocketman» և «Billy Elliott» ֆիլմերի ստեղծման մեջ իր մասնակցությամբ, իսկ նրան օգնում է ամուսինների կրտսեր դուստրը՝ Էմեն։
Դերասանական կազմի ընտրության հետ կապված տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։