$ 10 000 – ի համաշխարհային ռեկորդ. ամերիկուհին 18 դաջվածք է արել Մադոննայի պատվին

Written by on 28 May 2024

Մադոննայի երկրպագուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Կանզասցի Տարա Բերին մեկ կատարողին նվիրված ամենամեծ թվով դաջվածքներ է արել։

Տարա Բերին փոփ աստղի երկրպագուն է 1984 թվականից։ Նա խոստովանել է, որ Մադոննայից ամենաշատը՝ «Vogue», «Dress You Up» և «Iconic» երգերն է սիրում: Համաշխարհային ռեկորդի համար նրան ոգեշնչել է նախորդ ռեկորդակիր Նիկի Պատերսոնը. նա 15 դաջվածք է արել ռեփեր Էմինեմի պատվին:

Բերին Մադոննային նվիրված առաջին դաջվածքն արել է 2016 թվականին, երբ իմացել է, որ երգչուհին իր նկարով դաջվածքներ ունեցող երկրպագուների է փնտրում՝ տեսահոլովակում նկարահանվելու համար։ Ճիշտ է, նրան այդպես էլ չի հաջողվել հայտնվել տեսահոլովակում։

Բոլոր 18 դաջվածքների վրա կինը ծախսել է ավելի քան 9,8 հազար դոլար և մոտ 110 ժամ։ Նրա մարմնի վրա պատկերված են Մադոննայի կերպարները իր կարիերայի տարբեր փուլերում՝ սկսած 80-ականներից։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background