ABBA-ն հրաժարվել է ելույթ ունենալ «Եվրատեսիլ 2024»-ում

Written by on 25 May 2023

Շվեդական ABBA փոփ խումբը հրաժարվել է ելույթ ունենալ հայրենիքում կայանալիք «Եվրատեսիլ 2024»-ում՝ չնայած մրցույթում խմբի հաղթանակի 50-ամյա հոբելյանին։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Խմբի անդամ Բենի Անդերսոնի խոսքով, ABBA-ն երբեք տոնական ելույթ չի կազմակերպի «Եվրատեսիլում» և նույնիսկ չի նախատեսում մասնակցել մրցույթին։ «Չեմ ուզում։ Իսկ եթե ես չեմ ուզում, ապա խմբի մյուս անդամներն էլ չեն ցանկանա։ Չորսս էլ համակարծիք ենք այս հարցում»,- ասել է նա։

Թիմի մեկ այլ անդամ՝ Բյորն Ուլվաուսը ի հավելում Անդերսոնի խոսքերի նշել է․ «ABBA-ի հաղթանակի 50-ամյակը կարող ենք նշել առանց բեմ բարձրանալու»։

Ավելի վաղ հանրությունը քննադատել էր «Եվրատեսիլ 2023»-ում Շվեդիայի ներկայացուցչի՝ Loreen-ի հաղթանակը, համարելով, որ սպասվելիք իրադարձությունը միտումնավոր կհամընկնի 1974 թվականի մրցույթում ABBA-ի Հաղթանակի 50-ամյակի նվիրված օրվան նվիրված միջոցառման հետ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background