Ադելը 32 տարեկան է․ հետաքրքիր փաստեր երգչուհու մասին
Written by 105.5FM on 5 May 2020
Բրիտանացի երգչուհի Ադելը որոլում է իր 32-ամյակը, ինչի առիթով ներկայացնում ենք նրա մասին մի քանի փաստ։
Ասել, որ Ադելն ընդամենը երգչուհի է ու երգահան, նշանակում է չասել ոչինչ։ Այս երաժշտական տիտանը մոտ մեկ տասնամյակի ընթացքում դարձել է գլխավոր հիթ-շքերթների ամենաթոփ արտիստը՝ վաճառելով միլիոնավոր օրինակներով երգեր, ալբոմներ։ Ավելին՝ փոփ-աստղերի երկրպագուները կարծում են, որ իրենց սիրելի երգիչները պետք է խուսափեն Ադելի հետ միաժամանակ երգ թողարկելուց, քանի որ վերջինս ստվերի մեջ է գցում բոլորին։
ԹԵՄԱՏԻԿ։ 8 փաստ Բիլլի Այլիշի մասին
ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Գրեմմիի «Տարվա ձայնագրության» հավանական հաղթողներն ըստ Billboard-ի
Ադելի մասին հետաքրքիր փաստերը ինչ-որ չափով կօգնեն բացահայտել աշխարհահռչակ արտիստի մարդ տեսակը։
- Սկսենք ամենաթեթևից։ Ադելի իսկական անունն-ազգանունն է Ադել Լորի Բլու Էդքինս։
- 2011 թ․ նա կոկորդի վիրահատություն է տարել, ինչում բժիշկը մեղադրել է Ադելի ծխելու սովորությանը։ 2015 թ․ երգչուհին թողել է ծխելն ու ընդունել, որ այն կարող էր սպանել իրեն։
- Նրա երկրպագուները տարբեր տարիքի, ազգության ու զբաղվածությունների տեր մարդին են։ Մեծ Բրիտանիայի տնտեսական վատ վիճակի ժամանակ Ադելին իր երախտիքի խոսքն է հայտնել երկրի այն ժամանակվա վարչապետ Գորդոն Բրաունը, ասելով, որ երգչուհին պահել է մարդկանց հուսառատ ոգին։
- Ադելի «21» ալբոմը քսաներեք շաբաթ անցկացրել է ԱՄՆ-ի գլխավոր հիթ-շքերթի առաջատար հորիզոնականում։
- Փոքր ժամանակ նա սիրում էր լսել Spice Girls, Էտտա Ջեյմս ու Դաստի Սպրինգֆիլդ։
- Դասական երաժշտության հանդեպ Ադելը նույնպես անտարբեր չէ, իր շան (ռուս․՝ такса) անունը Լուիս Արմստրոնգ է։
- Քոլեջում Ջեսսի Ջեյը, Լեոնա Լյուիսն ու Ադելը սովորել են նույն կուրսում։
- 2016 թ․ տվյալներով նա ունի 10 Գրեմմի մրցանակ ու 3 Գինեսի ռեկորդ։
- Ադելն ասել է, որ իր կյանքի նպատակը «երբեք նիհար լինելը չի եղել»։ Նա կարծում է, որ երաժշտությունը ականջների համար է այլ ոչ թե աչքերի: Իհարկե, այս խոսքերի հեղինակն Ադելն է, բայց այս տարի երգչուհու մոտ խոշոր կերպարանափոխություն է եղել՝ մեծ քանակությամբ քաշ կորցնելով։
- Նա երկու տարի անընդմեջ (2011 և 2012 թթ․) ճանաչվել է «Billboard» ամսագրի «Տարվա արտիստ»։
- Վեց տարեկանից Ադելը դադարել է ընթերցանությունն ու խորացել երաժշտության մեջ։ Իր հիշելով՝ վերջին կարդացած գիրքը Ռոալդ Դալի «Մաթիլդա»-ն է։
- Եվ վերջում, եթե միշտ ինքդ քեզ հարց ես տվել՝ ինչու են նրա ալբոմների անվանումները միշտ թվերով․․․ Դրանք խորհրդանշում ենք այն տարիքը, որի ընթացքում Ադելը ստեղծագործել է։ Օրինակ՝ «19» ալբոմի ժամանակ նա 19 տարեկան էր, «21»-ի ժամանակ 21 և այդպես շարունակ։