Ադելը առողջական խնդիրների պատճառով դժվար որոշում է կայացրել
Written by 105.5FM on 28 February 2024
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է առողջական խնդիրների պատճառով բեմից հեռանալու մասին։ Այս մասին նա տեղեկություն է հրապարակել Instagram-ի իր էջում։
Արտիստուհին հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է համերգները։ Նա բացատրել է, որ իրեն վատ է զգացել իր վերջին շրջագայության վերջին փուլերում և հետագա ընդմիջման ժամանակ:
Ադելի խոսքով՝ ինքը չի հասցրել վերականգնվել։ «Հիմա ես նորից հիվանդ եմ, և, ցավոք, այդ ամենն ազդեց իմ ձայնի վրա: Բժիշկների ցուցումներով ես այլ ելք չունեմ, քան լավ հանգստանալ»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Ադելը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ հայտարարել էր, որ ավարտել է կամավոր սթափության շրջանը և կրկին սկսել է ալկոհոլ օգտագործել:
Посмотреть эту публикацию в Instagram