«Aerosmith»-ը կրկին չեղարկել է եվրոպական շրջագայությունը
Written by 105.5FM on 2 February 2022
Շարունակվող համաճարակային վիճակի և հարակից սահմանափակումների պատճառով «Aerosmith» խումբը արդեն երրորդ անգամ չեղարկել է եվրոպական շրջագայությունը։ «Խորը ափսոսանքով պետք է տեղեկացնենք, որ մեր եվրոպական շրջագայությունը, որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի հունիս և հուլիս ամիսներին, չեղարկվել է», – գրել է խումբը երկրպագուներին ուղղված ֆեյսբուքյան գրառման մեջ:
Երաժիշտները հույս են հայտնել, որ մոտ ժամանակներս կկարողանան վերսկսել համերգային գործունեությունը, և ներողություն են խնդրել իրենց երկրպագուներից. «Մեր երկրպագուների առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է»,-նշել են նրանք։
Հիշեցնենք, «Aerosmith»-ը՝ 2020 թվականի ամռանը Եվրոպայում ծրագրում էր իրականացնել 50-ամյակի շրջագայություն, սակայն համաճարակի պատճառով 14 երկրներում համերգները հետաձգվեցին մեկ, այնուհետև ևս մեկ տարով։
Լուսանկարը՝ billboard.com