Aerosmith-ը հետաձգել է հրաժեշտի շրջագայությունը սոլիստի առողջական խնդիրների պատճառով

Written by on 12 September 2023

Ամերիկացի երգիչ, Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլեր Instagram-ում հայտնել է Aerosmith ռոք խմբի հրաժեշտի շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով հետաձգելու մասին:

«Կոտրված սրտով հայտնում եմ, որ ստացել եմ բժշկի խիստ ցուցում` չերգել առաջիկա 30 օրվա ընթացքում»,- կիսվել է արտիստը սոցկայքի իր էջում։

Թայլերը բացատրել է, որ սեպտեմբերի 9-ին համերգի ժամանակ վնասել է կապանները։ Երաժշտի խոսքով՝ վնասվածքը հանգեցրել է արյունահոսության։

Aerosmith-ը վեց համերգները տեղափոխել է 2024 թվականի հունվար և փետրվար ամիսներ: Խումբը շրջագայության ընթացքում կլինի Դեթրոյթում ՝ հունվարի 29-ին, Չիկագոյում՝ փետրվարի 14-ին, Վաշինգտոնում՝ փետրվարի 17-ին, Տորոնտոյում՝ փետրվարի 21-ին, Ռալիում՝ փետրվարի 26-ին և Քլիվլենդում՝ փետրվարի 29-ին։

Հիշեցնենք, 2023 թվականի մայիսին Aerosmith ռոք խումբը հայտարարեց հրաժեշտի 40-օրյա շրջագայության մասին, որը կոչվում է «Peace Out»:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background