aespa k-pop խումբը թողարկել է նոր տեսահոլովակ

Written by on 15 May 2024

Հարավկորեական aespa խումբը թողարկել է «Supernova» երգի տեսահոլովակը։ Այս երգը կզարմացնի փափուկ մեղեդիներին սովոր խմբի երկրպագուներին, քանի որ նոր սինգլն առանձնանում է կոշտ սինթեզատորային ձայնով։

«Supernova» թրեքը aespa-ի համար նշանավորվեց որպես նոր սկիզբ և մարմնավորեց նրանց դեբյուտային՝ «Armageddon» ալբոմի նշանաբանը՝ «Ես սահմանում եմ ինքս ինձ»: Ալբոմը կթողարկվի մայիսի 27-ին, դրանում կներառվի 10 երգ։

Ընդամենը 2 օրում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 25 միլիոն դիտում և առաջին տեղն է զբաղեցրել YouTube-ի համաշխարհային թրենդներում։ Տեսանյութում aespa-ի չորս անդամները ցույց են տվել իրենց ավելի համարձակ և վայրի կողմերը։ Երգչուհիները վերածվել են կախարդական ուժերով սուպերհերոսուհիների։ Տեսահոլովակի վիզուալ էֆեկտները և արտիստների հուզիչ վոկալը գերել են երկրպագուներին:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background