Ֆիլիպ Կիրկորովը Balenciaga-ի սև ցուցակում է հայտնվել
Written by 105.5FM on 20 December 2023
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է Balenciaga նորաձևության տան սև ցուցակում՝ Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանին աջակցելու պատճառով։ Այս մասին նա խոսել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկու հետ հարցազրույցում։
Պարզվել է, որ կատարողի ոճաբանը զանգ է ստացել ապրանքանիշի Մոնակոյի բուտիկից և տեղեկացել, որ նրանք այլևս չեն կարողանա սպասարկել իր հաճախորդին, քանի որ նա մնացել է Ռուսաստանում և աջակցում է գործող ռեժիմին և նախագահ Վլադիմիր Պուտինին։
Կիրկորովի խոսքով՝ հիշյալ զանգից հետո ինքը որոշել է ստուգել՝ արդյոք իսկապես ներառված է ապրանքանիշի միջազգային սև ցուցակում: Երգիչը փորձել է պայուսակ ձեռք բերել Դուբայի Balenciaga խանութից, սակայն չի կարողացել վճարել դրա համար, քանի որ դրամարկղը վաճառքի արգելք է սահմանել: Միևնույն ժամանակ, հեռուստաաստղը հստակեցրել է, որ խորհրդատուները սիրով սպասարկել են իրեն: