Բեյոնսեի երկրպագուները ծաղրել են նրա մոմե կրկնօրինակը Մադամ Տյուսոյի թանգարանում

Written by on 9 February 2024

Բեյոնսեի երկրպագուները ծաղրել են նրա, իրենց կարծիքով, ոչ նման մոմե կրկնօրինակը, որը ցուցադրվել է Բլեքփուլի Մադամ Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանում (Մեծ Բրիտանիա): Այս մասին հայտնում է TMZ-ն:

Փետրվարի 7-ին թանգարանը ներկայացրել է երգչուհիներ՝ Բեյոնսեի և Լեդի Գագայի կերպարները։ Եթե Գագայի երկրպագուները գոհ են մնացել նրա կերպարից, ապա Բեյոնսեի արձանը քննադատության էր ենթարկվել համացանցում։

Արտիստի երկրպագուները կարծում են, որ մոմե արձանիկի կազմվածքը նմանեցրել են դերասանուհի Լիա Ռեմինիի՝ «Թագուհիների արքան» սերիալի աստղի կազմվածքին։

Կայքը նշում է, որ տարբեր ժամանակահատվածներում Մադամ Տյուսոյի թանգարաններում իրենց կուռքերի կերպարներից դժգոհություն են հայտնել Դուեյն Ջոնսոնի, Լիլ Ուեյնի, Ուիլ Սմիթի, Ջասթին Բիբերի երկրպագուները։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background