Blink-182 խումբը հայտարարել է վերամիավորման մասին
Written by 105.5FM on 12 October 2022
Ամերիկյան Blink-182 փոփ փանկ խումբը հայտարարել է վերամիավորման և համաշխարհային մեծ շրջագայության մասին: Այս մասին հայտնում է Pitchfork-ը։
Ֆրոնտմեն և վոկալիստ Թոմ ԴեԼոնգը կվերադառնա խումբ։ Խմբին կմիանան նաև Թրևիս Բարքերը և Մարկ Հոփուսը։
Արդեն հոկտեմբերի 14-ին երաժիշտները կթողարկեն առաջին սինգլը, իսկ 2023 թվականի մարտի 11-ին նրանք կմեկնեն շրջագայության, որը կմեկնարկի Տիխուանա քաղաքում (Մեքսիկա)։ Շրջագայությունը կավարտվի 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում։ Blink-182-ը կայցելի Գլազգո, Բելֆաստ, Դուբլին, Լոնդոն, Բիրմինգհեմ և Մանչեսթեր:
Blink-182-ը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1992 թվականին։ Խմբի դիսկոգրաֆիան ներկայումս ներառում է ութ ալբոմ։ Դրանցից վերջինը՝ Nine-ը, թողարկվել է 2019 թվականին։
Հիշեցնենք, որ Թոմ ԴեԼոնգը լքել է Blink-182-ը 2005 թվականին և հիմնել Angels & Airwaves նախագիծը: Անդամները վերամիավորվել են չորս տարի անց, սակայն 2015 թվականին ԴեԼոնգը կրկին որոշել է հեռանալ թիմից։