Queen-ի «Bohemian Rhapsody»-ի սևագիրը վաճառվել է 1,4 միլիոն ֆունտով

Written by on 8 September 2023

Բրիտանական Queen խմբի «Bohemian Rhapsody» երգի բառերի սևագիրը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն ֆունտով։ Այս մասին հաղորդվում է աճուրդի կայքում։

Կոմպոզիցիայի սկզբնական տարբերակը բաղկացած է 15 էջից, որի վրա կարելի է տեսնել ընդգծված երգի բնօրինակ վերնագիրը՝ «Mongolian Rhapsody», հետագայում փոխված «Bohemian Rhapsody»-ի։ Կոմպոզիցիայի սևագրի ճշգրիտ գինը կազմել է 1,379 մլն ֆունտ։

Բացի այդ, աճուրդում վաճառվել են խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի անձնական իրերը, օրինակ՝ նրա դաշնամուրը, որը վաճառվել է 1,74 մլն ֆունտ ստերլինգով։ Աճուրդում ներկայացվել և գնվել են նաև Queen-ի այլ ստեղծագործությունների սևագրեր՝ We Are The Champions՝ 317,5 հազար ֆունտով, Killer Queen՝ 279 հազարով և Somebody To Love՝ 241 հազար ֆունտով։

Անցյալ հոկտեմբերին Queen-ը թողարկեց նախկինում չհրապարակված «Face It Alone» երգը, որը ձայնագրվել էր 1988 թվականին։ Ստեղծագործությունը ձայնագրվել է Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ The Miracle ալբոմի աշխատանքի ժամանակ, որը թողարկվել է 1989 թվականին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background