Երգչուհի Բրիթնի Սփիրսը տուգանվել է 1140 դոլարով

Written by on 11 October 2023

Ոստիկանությունը սեպտեմբերին բերման էր ենթարկել երգչուհի Բրիթնի Սփիրսին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում կատարելով դատական ​​փաստաթղթերին։

41-ամյա փոփ աստղին ոստիկանության պարեկային խումբը բերման էր ենթարկել սեպտեմբերի 10-ին։ Ենթադրվում է, որ նա չէր կարողացել իրավապահներին տրամադրել ոչ իր վարորդական իրավունքի վկայականը, և ոչ էլ ապահովագրությունը:

Դրա համար Բրիթնի Սփիրսը տուգանվել է 1140 դոլարով։

Սփիրսի փաստաբան Մեթյու Ռոզենգարտը հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ երգչուհին միշտ ձեռքի տակ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Նրան մոտ կանգնած մեկ այլ աղբյուր նույնպես հերքել է երգչուհու փաստաթղթերի բացակայությունը։

Բրիթնի Սփիրսը կրկին մեքենա վարելու իրավունք է ստացել այն բանից հետո, երբ 2021 թվականի նոյեմբերին ազատվել է հոր երկարամյա խնամակալությունից։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background