BTS-ն արդեն երկրորդ անգամ պաշտոնապես արձակուրդ է գնում
Written by 105.5FM on 6 December 2021
Դեկտեմբերի 6-ին, Ջինի, Ջի Մինի և Չոնգուկի Կորեա ժամանելուց անմիջապես հետո, լեյբլը հայտարարեց BTS-ի պաշտոնական արձակուրդի մասին։ Սա նրանց երկրորդ պաշտոնական երկարատև արձակուրդն է 2019 թվականի օգոստոսից ի վեր։ Հայտնում է billboard-ը։
Ըստ հայտարարության՝ տղաները կվերադառնան նոր ալբոմով և կշարունակեն իրենց «Permission to Dance on Stage» շրջագայությունը Սեուլում հաջորդ տարվա մարտին՝ արձակուրդից հետո։
Big Hit Music-ը հայտարարել է, որ BTS հարավկորեական բոյ բենդը դադար է վերցնում լիցքավորման համար։
BTS յոթ անդամից բաղկացած բենդն արտադրում է իրենց սեփական երաժշտությունը։ Նրանց երգերի բառերը խոսում են հոգեկան առողջության թեմաների, երիտասարդության խնդիրների, կորուստների և ինքնասիրության մասին։
Խումբը դեբյուտը կատարել է 2013 թվականի հունիսի 13-ին, իրենց առաջին 2 Cool 4 Skool ալբոմի «No More Dream» երգով, որի համար ստացել է մի քանի «Տարվա նոր արտիստ» մրցանակներ, ներառյալ 2013 թվականի MelOn Music Awards և Golden Disc Awards մրցանակաբաշխությունները և 2014 թվականի Seoul Music Awards մրցանակաբաշխությունը։