Cardi B-ն ապակտիվացրել է էջերը սոցիալական ցանցերում

Written by on 6 April 2022

Օրերս տեղի ունեցավ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը, որին ներկա էին բոլոր առանցքային կատարողները՝ բացի Քանյե Ուեսթից և սկանդալային ռեփ երգչուհի Քարդի Բիից։ Եթե Ուեսթի դեպքում ամեն ինչ պարզ էր (մրցանակաբաշխության կազմակերպիչները նրան արգելել են մասնակցել միջոցառմանը), ապա Քարդիի դեպքում՝ ոչ այնքան։

Նշենք, որ Ռեփերը առաջադրվել էր «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում իր 2021 թվականի «Up» սինգլի համար, սակայն չէր մասնակցել արարողությանը: Երկրպագուները համացանցում իրենց հիասթափությունն էին արտահայտել՝ նշելով, որ նա ստիպել է իրենց հավատալ, որ ներկա է լինելու, ոմանք նույնիսկ, առանց հասկանալու, մեղադրել էին աստղին ծուլության մեջ։ Այս անհարգալից վերաբերմունքից բարկացած, երգչուհին սոցցանցերում բավականին սուր էր արտահայտվել երկրպագուների հասցեին, այնուհետև ապակտիվացրել իր էջերը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background