Սելին Դիոնը կնկարահանվի մահացու ախտորոշման դեմ իր պայքարի մասին պատմող ֆիլմում

Written by on 18 April 2024

Երգչուհի Սելին Դիոնը հայտարարել է իր կյանքի մասին պատմող ֆիլմի թողարկման մասին, որը խոստանում է անկեղծ պատմություն լինել կապված ծանր հիվանդության դեմ նրա պայքարի հետ։ Ֆիլմը, որը կրում է «I am: Celine Dion» անվանումը, Prime Video ծառայությունում կհայտնվի արդեն հունիսի 25-ին:

Ֆիլմի ռեժիսորը Իրեն Թեյլոր Բրոդսկին է, որը հայտնի է Օսկար առաջադրված աշխատանքներով։ Ֆիլմում հեռուստադիտողները կտեսնեն անձնական հայացք այն փորձություններին, որոնց բախվել է երգչուհին, և թե ինչպես է հիվանդությունն ազդել նրա կյանքի վրա: Կինոռեժիսորներն այն անվանում են Դիոնի «սիրո նամակը» իր երկրպագուներին, որում նա ոչ միայն կիսվում է իր երաժշտությամբ, այլև ցուցադրում ոգու անկոտրումությունը։

2022 թվականի դեկտեմբերին Սելինի մոտ ախտորոշվել է հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն, որն առաջացնում է անկառավարելի մկանային սպազմ և ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Արդյունքում նա ստիպված է եղել չեղարկել մոտ 40 համերգ։ Ըստ տեղեկությունների՝ հիվանդությունը հանգեցրել է սեփական մարմնի նկատմամբ վերահսկողության կորստի, ինչը լուրջ փորձություն է դարձել արտիստի համար:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background