Շերը դիմել է 47-ամյա որդու խնամակալության հայցով
Written by 105.5FM on 29 December 2023
Շերը դիմել է որդու՝ Էլայջա Բլյու Օլմանի նկատմամբ խնամակալություն հաստատելու հայցով։ Դա պայմանավորված է տղայի հոգեկան առողջության խնդիրներով և թմրամիջոցների չարաշահմամբ: Գրում է NYPOST-ը։
Լոս Անջելեսի Գերագույն դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նա ցանկանում է դառնալ որդու ունեցվածքի միակ օրինական տնօրինողը։ Երգչուհու խոսքով՝ իր որդին «ի վիճակի չէ կառավարել սեփական ֆինանսական ռեսուրսները»։
Հայտի մեջ նշվում է նաև, որ «Էլայջան, համաձայն հավատարմագրի, կանոնավոր վճարումների իրավունք կունենա»։ Այնուամենայնիվ, Շերը շարունակում է մտահոգված մնալ, որ տղային տրված ցանկացած գումար, հավանաբար, անմիջապես կծախսվի թմրանյութերի վրա: