Կորոնավիրուսի մասին առցանց դասեր առաջատար համալսարաններից

Written by on 21 April 2020

COVID-19 վարակային հիվանդության մասին ապատեղեկատվությունը շատ է։ Ձեզ ենք առաջարկում կորոնավիրուսի մասին մի քանի լիցենզավորված անվճար առցանց դասեր աշխարհի հեղինակավոր համալսարանների ու կազմակերպությունների կողմից։


COVID-19․ պայքար նոր կորոնավիրուսի դեմ

Ի՞նչ է COVID-19-ը, և ինչպես այն կարող է քեզ վնասել։ 3-շաբաթյա այս դասըթացն իրականացվում է Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության համալսարանի ու Մեծ Բրիտանիայի հանրային առողջության արագ աջակցման թիմի կողմից։ Կուրսի վերջում տրվում է  անվճար սերտիֆիկատ։

Դասընթացն՝ այստեղ։

 


 

Պայքար COVID-19-ի դեմ համաճարակաբանության օգնությամբ․ Ջոն Հոփքինսի ուսուցումը

Այս դասը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են, թե մասնագետներն ինչպես են որակում ու չափում COVID-19 համաճարակի նման բռնկումները և ցանկանում են հասկանալ նման վարակների համաճարակաբանությունը։ Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի այս դասը ձեզնից կխլի ընդամենը 3 ժամ։

Դասընթացն՝ այստեղ։

 


 

COVID-19․ ախտորոշում և թեստավորում

COVID-19-ի ախտորոշման և թեստավորման մասին ամենաթարմ տեղեկատվությունը։ Դասընթացը նաև կօգնի բարելավել թեստավորման հնարավորությունները ցածր եկամտի դեպքում։ Այն տևում է 3 շաբաթ և կազմակերպված է Շվեյցարիայի FIND հիմնադրամի, Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության համալսարանի ու աֆրիկյան ASLM-ի կողմից։

Դասընթացն՝ այստեղ։

 


 

Համաճարակներ

Բացահայտեք համաճարակների գիտությունը, դրանց կանխարգելումն ու հսկողությունը։ Դասընթացը ներառում է նաև COVID-19-ի մասին մոդուլ և պանելային քննարկումներ աշխարհի առաջատար համաճարակաբանների մասնակցությամբ։ Հոնկոնգի համալսարանի կողմից ստեղծված այս կուրսը տևում է 3 շաբաթ։

Դասընթացն՝ այստեղ։

 


 

Մեխանիկական օդափոխություն COVID-19-ի համար

COVID-19-ով վարակվածների համար արհեստական շնչառության սարքերի մեխանիկական օդափոխման մասին պատկերացումների և ինտենսիվ բուժօգնության մասին կպատմեն լիցենզավորված բուժաշխատողները։ Հարվարդի համալսարանի այս դասընթացի տևողությունը 1 շաբաթ է։

Դասընթացն՝ այստեղ։

 


 

Տագնապ ճգնաժամի ժամանակ․ ինչպե՞ս են իրավիճակից գլուխ հանում սննդի մատակարարները

Դասընթաց այն մասին, թե ինչպես են սննդի մատակարարներն ու սննդային շղթան ապահովողներն աշխատում ճգնաժամային իրավիճակներում՝ ճեղքերը հնարավորինս նվազեցնելով COVID-19-ի բռնկման ժամանակ։ Այն հովանավորված է EIT Food-ի և Բելֆաստի Քուինս համալսարանի կողմից ու տևում է 2 շաբաթ։

Դասընթացն՝ այստեղ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background