Մայլի Սայրուսն ու Քոդի Սիմփսոնը սնունդ են բաժանել հիվանդանոցի աշխատակազմին
Written by 105.5FM on 5 April 2020
Քոդի Սիմփսոնի և Մայլի Սայրուսի փոքրիկ աջակցությունն իրենց քաղաքի հիվանդանոցի աշխատակիցներին։
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ու իր զուգընկեր Քոդի Սիմփսոնը կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ հոգատարություն են ցուցաբերել իրենց քաղաքի հիվանդանոցի նկատմամբ՝ աշխատակիցներին սնունդ բաժանելով։
Երեկ՝ ապրիլի 4-ին զույգը 120 տակո է բաժանել բժշկական կենտրոնի աշխատակազմին։ Այս մասին իմանում ենք Քոդիի Instagram-յան հրապարակումից և stories-ից։
«Տակոներ մեր քաղաքի հիվանդանոցի հրաշալի աշխատողների համար։ Շատ շնորհակալ ենք մեր ժամանակների իսկական լեգենդներին, ովքեր իրենց կյանքը նվիրում են համավարակի դեմ պայքարին։ Դուք էլ ձեր համայնքների աշխատողներին սեր ցուցաբերեք», – գրել է Սիմփսոնը։