Դամիանո Դեյվիդը Måneskin-ից հեռանալու մասին լուրեր է հրահրել
Written by 105.5FM on 13 September 2024
Måneskin ռոք խմբի վոկալիստ Դամիանո Դեյվիդը կարծես թե պատրաստվում է սոլո կարիերա կառուցել։ Երգիչն իր սոցցանցերից հեռացրել է իտալական խմբի մասին հիշատակումը։ Վերջերս MTV Video Music Awards-ի ժամանակ նա միայնակ կեցվածք է ընդունել, չնայած այն հանգամանքին, որ միջոցառմանը ներկա է եղել նաեւ խմբի բաս-կիթառահար Վիկտորյա Դե Անջելիսը։
Måneskin-ի փլուզման մասին խոսակցություններն առավել ակտիվացել են Դամիանոյի հրապարակած տեսանյութից հետո։ Երգիչը հայտարարել է նոր նախագծի՝ Everywhere-ի մասին, որի թողարկումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին։
«Իմ անունը Դամիանո Դեյվիդ է: Ես ծնվել եմ 1999 թվականին Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաքում։ Ես սիրում եմ երաժշտությունը, արվեստը և կանանց: Ես սիրում եմ հագնել գեղեցիկ հագուստ և շնչել հաճելի օծանելիքի բույրը: Իմ կյանքում ես եղել եմ գող, ստախոս, սիրեկան, մարդագայլ։ Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ՝ գտնելու իմ ձայնը, որպեսզի պարզապես հայտնվեմ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց: Ես Դոմիանո Դեյվիդն եմ։ Եվ այսօր իմ կյանքի առաջին օրն է»,- կիսվել է արտիստը։
Նշենք, որ Måneskin-ի փլուզման մասին պաշտոնապես խմբի անդամներից ոչ-ոք դեռ չի հայտարարել։
Посмотреть эту публикацию в Instagram