Լոնդոնում կբացվի Դեյվիդ Բոուիի կենտրոն
Written by 105.5FM on 24 October 2024
Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը հաջորդ սեպտեմբերին Լոնդոնում կբացի Դեյվիդ Բոուի կենտրոնը։ Այն կտեղակայվի Արևելյան ափին։ Այս մասին գրում է NME-ն։
Ցուցահանդեսը կներառի ավելի քան 90 հազար ցուցանմուշ, որոնք ընդգրկում են երգչի կայացման ուղին։ Ցուցահանդեսին կներկայացվեն արտիստի խորհրդանշական պատկերները, ձեռագիր երգի բառերը, որոնք ձեռք են բերվել Բոուիի ժառանգներից, Blavatnik Family Foundation-ից և Warner Music Group-ից: Կստեղծվեն նաև տեսալսողական ինստալյացիաներ և ուսումնական գոտիներ, որտեղ հնարավոր կլինի ինքնուրույն ուսումնասիրել արխիվը։
Ավելի վաղ Դևիդ Բոուիի ձեռագիրն աճուրդի էր հանվել 126 հազար դոլարով: Խոսքը «Rock ‘n’ Roll Suicide» և «Suffragette City» երգերի բառերի մասին է։