Depeche Mode-ը հայտարարել է նոր ալբոմի և համաշխարհային շրջագայության մասին
Written by 105.5FM on 5 October 2022
Բրիտանական Depeche Mode երաժշտական խումբը հայտարարել է, որ 2023 թվականի գարնանը թողարկելու է իր 15-րդ՝ Memento Mori, ստուդիական ալբոմը։ Խումբը նաև տեղեկացնում է վերջին հինգ տարվա ընթացքում առաջին համաշխարհային շրջագայության մասին՝ ի աջակցություն նոր ալբոմի։ Այս մասին նշված է Depeche Mode-ի պաշտոնական կայքում։
Խմբի 19-րդ հյուրախաղերը կսկսվեն մարտի 23-ին ԱՄՆ-ում և Կանադայում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում և Տորոնտոյում: Այնուհետ երաժիշտները կմեկնեն Եվրոպա, որտեղ նրանց համերգները կանցկացվեն Բեռլինի, Լոնդոնի և Միլանի մարզադաշտերում։
«Memento Mori» (լատիներենից թարգմանաբար՝ «հիշիր մահը)» 15-րդ ալբոմը կլինի 2017 թվականին թողարկված «Spirit» ալբոմի շարունակությունը։ Խմբի մենակատար Դեյվ Գահանը վստահ է, որ՝ Depeche Mode-ի համահիմնադիր Էնդի Ֆլետչերը, ով մահացավ 2022 թվականի մայիսին, կհավաներ նոր ալբոմը։
«Նախագիծը մեկնարկել էր համաճարակի սկզբում, և ալբոմի թեմաներն ուղղակիորեն ոգեշնչված էին այդ ժամանակից: Ֆլետչի մահից հետո մենք որոշեցինք շարունակել, քանի որ վստահ ենք, որ դա հենց այն է, ինչ նա ցանկանում էր, և դա իսկապես առանձնահատուկ նշանակություն տվեց նախագծին», – ասել է հեղինակ, կիթառահար Մարտին Գորը:
Depeche Mode-ի համահիմնադիր Էնդի Ֆլետչերը մահացել է մայիսի 26-ին, 60 տարեկան հասակում մահացել է։