Dior-ի ցուցադրությանը Ռիհաննան ներկայացել է թափանցիկ զգեստով
Written by 105.5FM on 2 March 2022
Ռիհաննան չի դադարում զարմացնել հասարակությանն իր համարձակ ոճով։ Այսպես, երեկ երգչուհին այցելել էր Dior շոուին։ Նրա կերպարը ոչ մեկին անտարբեր չէր թողնել։ Ռիհաննան կրում էր իր Savage X Fenty հավաքածուի ժանյակավոր ներքնազգեստը և թափանցիկ ցանցից զգեստ։ Միջոցառման ընթացքում հմայիչ փոփ-աստղին ընդհանրապես չեն կաշկանդել ո՛չ մամուլի ներկայացուցիչները, ո՛չ էլ հեռախոսով նկարող մարդիկ։ Նշենք, որ սա նրա ամենաանկեղծ կերպարն է՝ ամբողջ պատմության մեջ։
Հիշեցնենք, այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Ռիհաննան և իր ընկերը՝ A$AP Rocky-ն սպասում են իրենց առաջնեկին։ Այժմ երգչուհին առիթը բաց չի թողնում իր նոր տեսքն ամբողջ փայլով ցուցադրելու առիթը։