DJ Khaled-ը, SZA-ը և Future-ը համատեղ տեսահոլովակ են նկարահանել

Written by on 31 August 2022

Ամերիկացի երաժիշտներ DJ Khaled-ը (Khaled Mohammed Khaled), SZA-ն (Solana Imani Rowe) և Future-ը (Neyvedius Demaman Wilburn) համատեղ տեսահոլովակ են թողարկել, որը կոչվում է Beautiful: Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել է HotNewHipHop պորտալը։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ DJ Khaled-ը աղջկա հետ հանդիպում է կազմակերպում Մայամիում (ԱՄՆ), իսկ նրա գործընկերներն այդ ժամանակ այցելում են տեղի երեկույթին: Հարկ է նշել, որ Beautiful – ը դարձել է արդեն վեցերորդ տեսահոլովակը, որը նկարահանվել է DJ Khaled-ի վերջին՝ God Did ալբոմի համար:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 26-ին DJ Khaled-ը ներկայացրել է իր նոր՝ God Did ալբոմը։ Այն դարձել է արտիստի 13-րդ ստուդիական ալբոմը՝ իր մեջ ներառելով Քանիե Ուեսթի, Future-ի, Eminem-ի, Drake-ի, Lil Baby-ի և շատ ուրիշների հետ համատեղ կատարումները։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background